ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Կատալոնիայում անկախության կողմնակիցների թիվը հասել է 60%-ի

Կատալոնիայում անկախության կողմնակիցների թիվը հասել է 60%-ի
23.09.2014 | 15:44

Կատալոնիայի բնակչության 58,8%-ը «հիմնականում» կամ «ամբողջությամբ» աջակցում է Իսպանիայից անկախանալու գաղափարին, 31,9%-ը դեմ է, վկայում են Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցվածներին խնդրել են պատասխանել՝ անհանգստանո՞ւմ են Կատալոնիայի՝ պետականություն ձեռք բերելու կապակցությամբ։ 30%-ը հայտարարել է, որ «ընդհանրապես չի վախենում», 11%-ը «շատ է վախենում»։ Կատալոնիայի բնակչության 87,6%-ը հայտարարում է, որ ընդունում է նոյեմբերի 9-ի հանրաքվեի արդյունքները, 9%-ը չի ընդունում։ Հարցմանը մասնակցել է 1600 մարդ։ Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնել նոյեմբերի 9-ին:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ